Իռլանդիայում չորս տարի առաջ լույս աշխարհ եկած Թեսսա Էվանսը չունի քիթ։ Թեև փոքրիկի մայրիկին հղիության ընթացքում զգուշացնում էին՝ երեխան քիթ չի ունենալու, կինը դեմ է եղել առաջարկվող հղիության ընդհատմանը՝ համոզված լինելով, որ ամուսնու հետ կկարողանան երեխային մեծացնել երեխային։

Կնոջ խոսքով՝ նա հույսը դրել է ժամանակակից զարգացող բժշկության վրա։ Օրեցօր բուժման նոր մեթոդներ են հայտնաբերում։Նա համոզված է եղել, որ իր փոքրիկին կօգնեն։

Մի քանի վիրահատություն Թեսսայի համար արդեն անցյալում են, բայց աղջնակը չունի քթուղիներ և հոտառություն։

Բացի այդ, Թեսսան խնդիրներ ունի սրտի և տեսողության հետ, իսկ վերջին վիրահատությունից հետո նրա աչքերից մեկը կուրացել է։

Թեսսային մի քանի վիրահատություն է սպասվում, որոնցից հետո փոքրիկը սովորական կյանք կվարի։ Հիմա Էվանսն այսպիսի տեսք ունի։

Աղջիկը շատ է ժպտում և ուրախացնում բոլորին՝ չմտածելով իր խնդրի մասին։