Դեռ ամիսներ առաջ Շպռոտը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ այս շրջանում համագործակցում է ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Արմինկայի հետ և պատրաստվում է նրա հետ միասին նոր աշխատանքներով հանդես գալ:

Հանրայնացվել է երկու երգչուհիների համագործակցության արդյունքում ստեղծված նոր տեսահոլովակ, որը վերնագրված է «Անապատի արև»: Ինչպես արդեն կարելի է կռահել, երգը Թաթա Սիմոնյանի հայտնի գործի նորովի ներկայացման փորձ է:

Երգչուհիները որոշել են նոր տեսահոլովակ հրապարակել՝ նորովի ներկայացնելով Թաթա Սիմոնյանի հայտնի ստեղծագործությունը, որը ժամանակին մեծ ընդունելության էր արժանացել: Երգչուհիները գործը ներկայացնում են դուետի տեսքով:

Տեսահոլովակը հարուստ է անապատային տեսարաններով. աղջիկները տարբեր ոճավորումներով են հանդես գալիս, կան նաև արաբական ոճին բնորոշ նրբերանգներ:

Թաթա Սիմոնյանի հանրահայտ ու սիրված երգի նորովի մատուցման հիման վրա ստեղծված տեսահոլովակը և Արմինկայի ու Շպռոտի նոր կատարման տարբերակը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ: