Հանրահայտ հաղորդավարներից Արտավազդ Եղոյանն իր ընկերների և ընտանիքի մտերիմների հետ տոնել է տղայի՝ Խաչիկ Եղոյանի նշանադրության և հարսանյաց արարողությունը, որը նշվել է համատեղ կարգով։

Խաչիկը նշանադրվել և ամուսնացել է Անիի հետ։ Նրանց հարսանյաց արարողությունը բավականին ճաշակով ու գեղեցիկ է կազմակերպված եղել, իսկ միջավայրը տոնական են դարձրել հայտնի ու լեգենդար հայ արտիստներ ու երգիչներ։

Հարսանյաց արարողության քավորը եղել է Արտավազդ Եղոյանի վաղեմի ընկերը՝ Հարութ Փամբուկչյանը, որն իր ելույթներով զարդարել է երեկոն։

Հարսանյաց արարողության մասին պատմող հրապարակումներ են արել հանդիսության ներկաները։

Վահագն Գրիգորյանը ներկայացրել է կադրեր Հարութ Փամբուկչյանի ելույթից։ Հաղորդավար Կարեն Քոչարյանը ներկա է եղել կնոջ հետ։ Նա կադրեր է տեղադրել հանդիսությունից՝ գրելով հետևյալը․

«Երեկ՝ հուլիսի 22-ին, տեղի ունեցավ ընկերոջս՝ Արտավազդի որդու Խաչիկի և Անիի պսակադրությունն ու հարսանյաց հանդեսը, Հարութ Փամբուկչյանի քավորությամբ: Խաչիկ ջան և Անի ջան, եղեք առողջ ու երջանիկ»։