Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ ոտքը կորցրած Արման Բեգյանի և նրա սիրելիի` Մաշ Թորոսյանի հարսանեկան արարողությունը

Դեռ ամիսներ առաջ, երբ հանրությունը տեղեկացավ Արման Բեգյանի պատմությանը, թե ինչպես է նա մարտի դաշտում կորցրել ոտքը, ապա հիվանդանոցում հանդիպել այն աղջկան, որն իր ճակատագիրն ու սերը պետք է դառնար, ցնցել և խորապես հուզել էր շատերին։

Արմանը հիվանդանոցային բուժում է ընդունել, երբ Մաշին է հանդիպել։ Վերջինս այդտեղ էր դարձյալ թեժ մարտերին մասնակցած ու վիրավորում ստացած եղբորը խնամելու համար։

Մաշն ու Արմանը շուտով այնքան են մտերմանում, որ նրանց միջև ջերմ սիրո զգացում է առաջանում։

Հանրայնացնելով իրենց հարաբերությունների հանգամանքները՝ Մաշն ու Արմանը շուտով հայտնում են իրենց նշանադրության մասին՝ արժանանալով հանրային ջերմ բարեմաղթանքների։ Այսօր արդեն տեղի է ունեցել այս գեղեցիկ նշանածների հարսանեկան արարողությունը։

Նշենք, որ Մաշը Մանկավարժական համալսարանում է ուսանում։ Զույգը նշանադրվել էր դեռ նախորդ տարի ձմռանը, իսկ այսօր նրանք արդեն միավորվել են ընտանեկան կապերով՝ կազմակերպելով գեղեցիկ հարսանեկան արարողություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: