Տեղեկացա, որ Հայկը ՔՊ-ից դուրս է եկել և որոշ լուրերի համաձայն իմացա, որ «միշիկի հետ ախպերություն է անում»

Հայկ Թորոյանը գրում է․ «2019 թ-ին, երբ «Իմ Քայլը» դաշինքը Երևանի Քաղաքապետի թեկնածու առաջադրեց իր կուսակից անդամ Հայկ Մարությանին, ես նորմալ ընդունեցի և ամենուրեք աջակցում էի Հայկին։ Հիշում եմ, որ ամբողջ միշիկ նյուզերը օր ու գիշեր Հայկին վարկաբեկում էին, իսկ ես ամենուրեք հակադարձում էի, քանզի Հայկին համարում էի ազնիվ «ԻմՔայլական» և ՔՊ-ի անդամ, բայց 2020 թ-ին։

Երբ համաճարակ եղավ և աղետալի պատերազմ, Հայկ Մարությանը ընդհատակ անցավ, միշիկ նյուզերը դադարեցին Հայկին վարկաբեկել, որից հետո ամեն օր տարբեր Քաղաքացիներից լսում էի, որ Երևանի Քաղաքապետարանում «ԲԱՐԴԱԿ Է» մարդկանց դիմում հայտերին ամիսներով չեն պատասխանում, տարբեր դժգոհություններ, ինչը ինձ համար անհասկանալի էր և այդ ժամանակ փորձեցի «ներքին կարգով հասկանամ ինչ է կատարվում» տեղեկացա, որ Հայկը ՔՊ-ից դուրս է եկել և որոշ լուրերի համաձայն իմացա, որ «միշիկի հետ ախպերություն է անում»։

Չցանկացա այդ դժվար ժամանակահատվածում որևիցե բան խոսել, քանզի մարդիկ Հայկին միշտ դրական են վերաբերվել, ուղիղ այնպես ինչպես ես, ու դա հանրության շրջանում վատ անդրադարձ կունենար, նամանավանդ նախընտրական փուլում։ Հայկը երևի կարծել է, որ Քաղաքապետարանում ստվերից «խաղեր տալով» սաբոտաժներ անելով, կարող է վարկաբեկել Փաշինյանին և ընտրություններին Փաշինյանը կպարտվի, «վախեցել էր»։

Հայկ Մարությանը այսօր ինչքան էլ փորձի աչքի ընկնել, միևնույն է այն Երևանցին որը Քաղաքապետարանի հետ առնչվել է կհաստատի, որ բարդակի է վերածել Քաղաքապետարանը և նախկինների հետ բարեկամություն արել, բազմաթիվ բարձրահարկ շենքերի շինթույլտվությունները առանց խոչընդոտի տվել է հենց նախկիններին։

Քաղաքապետարանի Թեժ գիծը զանգերին կամ բացարձակ չի արձագանքել, իսկ արձագանքելուց էլ առհամարական, քաղաքապետարանի ամբողջ կարևոր պաշտոնատար անձինք նախկիններից մնացածներն էին, ոչ մի կադրային փոփոխություն չի իրականացրել։ Սիրելի հայրենակիցններ, իսկ Երևանում Քաղաքապետարանի կողմից դրական աշխատանքները որ երբևե նկատել եք և այսօր էլ տեսնում եք, դա հիմնականում «Իմ Քայլը Դաշինքի» Ավագանինների շնորհիվ է, նրանց հետևողական և պարտադրանքի արդյունքն է։

Հուսով եմ, «Իմ Քայլի» ավագանիների կողմից կնախաձեռնվի մի պրոցեսս, որով անվստահության հայտ կներկայացվի Հայկ Մարությանի նկատմամբ և Հայկ Մարությանը կհեռանա Քաղաքապետի պաշտոնից և կգնա միշիկի մոտ, կամ էլ սուպեր մամա հեռուստասերիալներում կնկարահանվի։ Չէի ցանկանա, որ Հայկի հեռանալու պրոցեսը դանդաղի, քանզի սա պողպատե իշխանություն է և Հայկը պետք է դիմումը գրի և նախկինից մնացած սաբոտաժնիկ ճարտարապետական բաժնի պարագլուխների թևը բռնած մաքրի քաղաքապետարանը։

Հիմա Քաղաքապետարանի կողմից ինչքան դրական աշխատանքներ եք տեսնում, նորից եմ ասում, դրանք իրականանում են Ավագանինների և ՔՊ-ական նվիրյալ Համայնքների ղեկավարների շնորհիվ, միաժամանակ հուսով եմ, որ եթե Հայկը իր դիմումի համաձայն արագ չհեռանա, ապա Ավագանիններից ոչ ոք չի վաճառվի և անվստահության նիստ գումարվելու պարագայում, միշիկին չի աջակցի։

Հ.Գ. Երևանի Քաղաքապետարանը բավականին բարդակ վիճակում գտնվելով, նաև օրենքներ է մշակել, որոնցից ինքն էլ գլուխ չի հանում, Երևանի մի համայնքում այդ օրենքը աշխատում է, մեկ այլ համայնքում ոչ, որովհետև այդ չաշխատող համայնքում, քաղաքապետի դաբրոն կա։ Առողջ եղեք, պատերազմը շատերի դիմակն է պատռել։

Ցավում եմ, որ Հայկը ևս գերադասեց «սերժառոբական կլանը» քան Հեղափոխական գաղափարները։ Հիմա ուշ է Հայկ ջան, հասկանում եմ, համոզվեցիր, որ Փաշինյանը և ՔՊ-ն վայելում են հանրության մեծամասնության սերն ու հարգանքը, ինչին դու չէիր հավատում և կարծում էիր նավը խորտակվում է և առնետի պես լքեցիր.. Հիմա ինչքան էլ կապիկություն անես, քո պոյեզը արդեն գնացել է։ Կամաց կամաց բաժնիտ պետերի հետ վեշերդ հավաքի։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: