Հանրահայտ երգչուհի Արմինկան երկարաժամկետ Ամերիկայում է ապրում։ Երգչուհին հայրենիքի և իր երգրավեստի սիրահարների հետ հաղորդակցությունը պահում է համացանցային հնարավոր հարթակների միջոցով։

Արմինկան արտերկրում էլ շարունակում է մնալ իր ինքնատիպ կերպարում, ինչի համար սիրում կամ քննադատում են նրան։

Նա երբեմն հարցազրույցներ է տալիս՝ անդրադառնալով իր անվան հետ կապված տարբեր խոսակցությունների և հստակություն մտցնելով դրանցում։

Արմինկան շատերի նման ամանորյա ողջույն է հղել իրեն հետևող օգտատերերին՝ հայտնելով նաև, որ հիվանդացել է։

Նա նշել է, որ վարակվել է ինչ-որ վիրուսով, որի պատճառով շուրջ հինգ օր ստիպված է եղել անցկացնել անկողնում պառկած։

Ամեն դեպքում երգչուհին հավելել է, որ չի հուսահատվում դրանից, քանզի բավականին լավատես է և հիվանդությունն ընդունում է որպես նոր տարվա մարտահրավեր, որին պատրաստ է դիմակայել։

Երգչուհու հրապարակմանն արձագանքնել են շատ օգտատերեր՝ թողնելով շնորհավորական և առողջության բարեմաղթանքով բազում մեկնաբանություններ։