«Ես կամ» հանրահայտ նախագծի շրջանում տասնամյա Ջուլիատե Գրիգորյանի հետ հանդիպել է Մհեր Բաղդասարյանը՝ անմոռանալի զգացողություններ և օր պարգևելով աղջնակին։

Ջուլիետան Վագոն տնակի բնակիչ է։ Նրա քույրը քաղցկեղով է հիվանդ, ունենում է ցավեր։ Մայրն անում է ամեն ինչ, որ իր երկու զավակներին ապահովի անհրաժեշտ կենսապայմաններով՝ չնայած դժվարություններին։

Ջուլիետան բավականին օգնում է մայրիկին։ Նա ունի նվիրական երազանքներ իրենց առաջիկայի ու մայրիկի հետ կապված։ Նրա մայրը մանկատանն է մեծացել, Ջուլիետան շատ լավ հասկանում է իր ու մայրիկի ապրումները, ամեն ինչ անում է, որ մայրիկի ծանր աշխատանքը հեշտացնի։

Ջուլիետային մեծ երջանկություն է պարգևել Մհերի հետ հանդիպումը։ Ջուլիետան ցանկացել է հենց Մհերին տեսնել, քանի որ նրան իր հայրիկին է նմանեցրել։ Այդ փաստը հատկապես հուզել է Մհերին, քանի որ երեխան ճիշտ դաստիարակություն է ստացել։

Մհերը Ջուլիետային պատմել է իր անցած ճանապարհի, որոշ դժվարությունների մասին, Ջուլիետայից լսել է նրա պատմությունը։ Այս հուզառատ պատմության մանրամասները՝ կից։