Տաղանդավոր, երջանկահիշատակ դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի ծննդյան օրն է․ հետաքրքիր մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ, երջանկահիշատակ արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի ծննդյան օրն է։ Ռուդոլֆը ծնունդով Կիսլավոդսկից է։ Կյանքի հետագա տարիներն անց է կացրել Երևանում՝ տեղում ստանալով թատերական կրթություն։

Ռուդոլֆի հայրը ատամնաբույժ էր։ Նա նաև կլառնետ էր նվագում։ Արտիստի մայրը գինեգործ էր։ Նա էլ դաշնամուր էր նվագում։ Ինչպես հասկանալի է, ընտանիքից անպակաս էր երգը, պարն ու երաժշտությունը։ Ռուդոլֆի մեծ եղբայրը՝ Աշոտը, հանրաճանաչ ակորդեոնիստ է։

Ռուդոլֆը, որ դպրոցում աչքի էր ընկնում լավ ձայնով, կատարողական վարպետությամբ, ասմունքելու կարողությամբ, թատրոնում հայտնվել է տասնհինգ տարեկան հասակում՝ օգտագործելով մեծ եղբոր անձնագիրը, որ ընդունվի աշխատանքի որպես օժանդակ կազմի դերասան։

Ցավոք սրտի, արտիստը կյանքից հեռացել է այն ժամանակ, երբ գտնվել է Բելգիայում։ Նրան վերջին հրաժեշտը այնտեղ են տվել։ Վաթսունյոթ տարեկան արտիստը դեռ շատ անելիքներ ուներ։ Նրան կարոտով են հիշում ընկերներն ու հարազատները, ինչպես նաև հանդիսատեսը։

Рейтинг
( 2 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: