Տաղանդավոր երգչուհի Լիլիթ Կարապետյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Ինքնատիպ ու յուրահատուկ երգչուհի Կարապետյան Լիլիթը նշում է ծննդյան տարեդարձը։ Լիլիթը ծնունդով Ալավերդիից է, որտեղ էլ ստացել է դպրոցական կրթություն։ Այնտեղ սովորել է նաև երաժշտական դպրոցում՝ մասնավորապես բալետի բաժանմունքում։

Ժամանակին Ալավերդիում գործել է  «Թագուհի» անունով երաժշտական խումբ, որտեղ որպես մեներգչուհի հանդես է եկել նաև տասներեքամյա երգչուհին։ Հենց այդ փուլում էլ նա թողարկել է «Քո աչքերի սև փայլը» անունով ձայներիզը, որը առաջինն է նրա նոր մեկնարկող մասնագիտական գործունեության մեջ։

Լիլիթը հետագա երաժշտական գործունեությունը լի է եղել հաջողություններով։ Նա Եղեգնաձորում անցկացվող հանրապետական հեղինակային երգի փառատոնում նույնպես նշանակալի մրցանակի է արժանացել։ Շուտով իր կայուն տեղն է զբաղեցրել երգարվեստի ոլորտում։

Լիլիթի կարիերայի մեկնարկի փուլում մեծ է եղել նրա երաժիշտ եղբոր՝ Կարենի դերն ու նշանակությունը։ Ինքնատիպ ու մինչ օրս էլ սիրված երգչուհին մի հրաշք տղայի մայր է, որի անունը նույնպես Կարեն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: