Տաղանդավոր երգիչ Գուրգեն Դաբաղյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ երգիչ Գուրգեն Դաբաղյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա ծնունդով երևանցի է՝ երաժիշտների ընտանիքից։ Գուրգենը երաժշտության մեջ է մեծացել, իսկ երգել սկսել է դեռ վեց տարեկան հասակից։

Շատերն են հիշում, որ ժամանակին նա ամենից սիրված մանուկ, ապա պատանի երգիչն էր։ Նախկինում երգիչը որդեգրել էր ազգային երաժշտության գիծը՝ ներկայացնելով ազգային երգի նմուշներ։ Այժմ երգիչը փոքր-ինչ փոխել է երաժշտական ուղղվածությունը։

Գուրգենի առաջին ձայնասկավառակը թողարկվել է Նահանգներում, ընդ որում՝ այն ժամանակ, երբ երգիչը ութ տարեկան էր։ Նա դեռ այդ տարիքից բազում երաժշտական մրցանակների է արժանացել։

Կոնսերվատորիան ավարտելուց հետո նոր երգեր է ներկայացնում, որոնց տեսահոլովակներում երբեմն հանդես են գալիս նրա ընտանիքի անդամները։ Գուրգենն ընտանիք է կազմել Իննայի հետ։ Նրանք արդեն զավակ ունեն։

Դստերը՝ Շուշանին, Գուրգենն այդպես է անվանակոչել՝ ի պատիվ սիրելի մայրիկի։ Նա ընտանիքին նվիրված անհատականություն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: