Տաղանդաշատ արտիստուհի Ռոզի Ավետիսովան նշում է ծննդյան տարեդարձը։ Ռոզին բոլորում է երեսունհինգ տարին։ Նա իր երիտասարդ տարիքում հասցրել է ոլորտում հեղինակավոր ու բազմաշնորհ արտիստուհու անուն վաստակել։

Ռոզին Երևանում է լույս աշխարհ եկել, սովորել ու մասնագիտություն է ստացել նույնպես Երևանում, իսկ հիմա էլ շարունակում է իր մասնագիտական գործունեությունը դարձյալ Երևանում ծավալել՝ միևնույն ժամանակ իր կենսաձևով ու գործունեությումբ, մտածողությամբ տարբերվելով շատերից։

Ինքնատիպ անհատականությանը բնորոշ գծերով օժտված Ռոզին սիրում է փորձարկել նորն ու անծանոթը։ Նրան կարելի է տեսնել տարատեսակ ներկայացումներում, նախագծերում։ Նա բոլոր նախագծերի մեջ ներգրավվում է այն դեպքում, երբ հետաքրքրված է դրանցով։

Ոճային կտրուկ անցումներով աչքի ընկնող Ռոզին խիստ անմատչելի է պահում իր անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները։ Նրա անձնական կյանքի մասին դերասանուհու երկրպագուները շատ քիչ բան գիտեն։ Ռոզին այդպես է վարվում հատկապես նշանածից բաժանվելուց հետո։