Տաղանդավոր դերասան Սամվել Բաղինյանը նշում է ծննդյան վաթսունյոթ տարին։ Արտիստըծնունդով Իջևան քաղաքից է։ Նա դեռ մանկուց տարված է եղել թատրոնով, իսկ դպրոցից հետո անմիջապես սկսել է դերասանի պրոֆեսիոնալ կրթություն ստանալ՝ ընդունվելով Թատերական։

Աշխատել է Ստեփանակերտի թատրոնում, հիմնել «Պոեզիայի թատրոն», որը կրել է Սուրեն Քոչինյանի անունը։ Սամվել Բաղինյանի կյանքի և մասնագիտության սիրելի ու անբաժան ընկերը Ջուլիետա Ստեփանյանն է եղել։ Հիմա էլ նա է։

Ջուլիետայի հետ Սամվելը հանդիպել է այն ժամանակ, երբ երկուսն էլ զբաղվել են թատերական արվեստով։ Սկզբնապես Սամվելի ծնողները դեմ են եղել Սամվելի և Ջուլիետայի հարաբերություններին։ Սամվելը նույնիսկ ամուսնացել է մեկ ուրիշի հետ։

Կարճ ժամանակ անց Սամվելն էլ, Ջուլիետան էլ համոզվել են, որ չեն կարող ապրել առանց իրար։ Նրանք ի վերջո վերստին միավորվել են՝ արդեն ընտանեկան կապով՝ մեծացնելով իրենց զավակներին։

Դերասանների ստեղծած մեծ ու համերաշխ ընտանիքում տիրում է ներդաշնակ ու հոգատար միջավայր։