Տաղանդավոր դերասան Աշոտ Ադամյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ դերասան Աշոտ Ադամյանն այսօր նշում է ծննդյան վաթսունիննամյա հոբելյանը։ Նա դպրոցական կրթությունից հետո ուսանել է Ա․ Թամանյանի անունը կրող շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժնում։

Հետագայում ուսումը շարունակել է Մանկավարժական համալսարանի ռեժիսորական բաժնում։ Աշոտ Ադամյանը սովորել է նաև Մոսկվայում՝ ստանալով կինոռեժիսորական և սցենարիստական բարձրագույն կուրսեր և կինոբեմադրիչի մասնագիտացում։

Բացի դերասանական հակումները՝ Աշոտ Ադամյանը դեռ մանուկ հասակից սիրել է երաժշտություն, հետաքրքրվել է երաժշտությամբ, նվագել է ժամանակին հայտնի ռոք խմբերում։ Հընթացս թողարկել է «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմը։

Աշոտ Ադամյանը նաև հաղորդավարական փորձառություն ունի։ Նա վարել է հեռուստանախագծեր, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը և այլն։ Նկարահանել է դոկումենտալ ֆիլմեր, որոնք նվիրված են մեր մշակույթին, մշակութային պատմությանը։

Աշոտ Ադամյանին շատերը հատկապես սիրել են Թորիկի նրա փայլուն դերակատարման առիթով։ Իր փայլուն դերակատարումների համար Աշոտ Ադամյանն արժանացել է Լավագույն տղամարդու դերակատար կոչմանը։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: