Հանրահայտ արտիստուհի Անաիս Սարդարյանը միշտ էլ աչքի է ընկել իր ակտիվությամբ, անկեղծությամբ և անմիջականությամբ։ Նա կարող է ասել այն ամենը, ինչ մտածում է՝ առանց մտահոգվելու, թե ինչպես դրան կարձագանքի դիմացինը։

Ամեն դեպքում, Անաիսը մտերիմների նկատմամբ շատ ջերմ և ուշադիր է։ Նա մի զվարճալի տեսանյութ է տեղադրել՝ ցուցադրելով իր ամուսուն քրոջը և պատմելով զվարճալի մի դեպքի մասին։ Նա պատմում է, որ տալը զանգել ու ճշտել է, թե ինչ է պետք։

Նա խնդրել է, որ տալն իր հետ կոնֆետ բերի, իսկ տալը բոլորովին այլ բան է բերել, քանի որ սուպերմարկետում ահավոր խիտ հերթ է եղել։ Տանը կոնֆետի փոխարեն խառը կանաչի է բերել, ինչն էլ առիթ է դարձել, որ Անաիսը զվարճալի տեսանյութ պատրաստի և հրապարակի։

Տեսանյութից պարզ է դառնում, որ Անաիսի մայրը բավականին գոհ է կոնֆետի փոխարեն բերված կանաչուց։ Տեսանյութը՝ կից։