Տաթևիկ Ռևազյանն այն երիտասարդ ու խոստումնալից կադրերից է, որ ունի լավ աշխատանքային պոտենցիալ, սակայն ամուսնությունից հետո որոշել է միառժամանակ լիարժեք նվիրվել իր բալիկների խնամքի ու դաստիարակության կարևոր գործին։

Նախ լույս աշխարհ եկավ Տաթևիկի առաջնեկը։ Նա իր բալիկին հաճախ էր պտտեցնում երևանյան փողոցներում։ Նրանք միասին վայելում էին երևանյան արևը։ Ապա լույս աշխարհ եկավ ընտանիքի երկորրդ զավակը։

Ահա այսօր Տաթևրիկը ամուսնու՝ Պարույր Աբրահամյանի հետ ընտանեկան գեղեցիկ ժամանց է ունեցել, որի ժամանակ նրանց լուսանկարել է Հայկ Ադամյանը։ Այդ կադրերից մի քանիսը Տաթևիկն իր հարթակում է տեղադրել։ Նկատելի է, որ ընտանիքը ուրախ ժամանց է ունեցել։

Լուսանկարներում երևում է նաև, թե Տաթևիկի ավագ զավակը՝ չքնաղ դստրիկ Մոնթեան ինչ ջերմությամբ է վերաբերվում փոքրիկ եղբորը։ Չնայած կադրերից մեկի մեկնաբանություններում Տաթևիկը խոստովանել է, որ լուսանկարվելուց ու կախաևդական կադր ստանալուց հետո Մոնթեան հրել է եղբորը։