Հայտնի է դարձել, որ սիրված արտիստներից մեկը՝ Խորեն Լևոնյանը, հայտնվել է հիվանդանոցում, քանի որ վթարի է ենթարկվել Խորենի մեքենան։ Նա վարելիս է եղել իր Սուզուկին, երբ նրա մեքենային հարվածել է Տեսլա մակնիշի մեքենա։

Դեպքը տեղի է ունեցել Ագաթանգեղոսի փողոցի վրա։ Դեպքից անմիջապես հետո տեղում հավաքվել են համապատասխան մարմինների ներկայացուցիչները, անցկացվել է սթափությունը ստուգող թեստ, որի արդյունքում պարզվել է, որ Տեսլան վարող վարորդը սթափ չի եղել։

Խորենի սթափության թեստը ցույց է տվել, որ նա միանգամայն սթափ է եղել։ Հայտնի է նաև, որ Տեսլա մակնիշի մեքենան վարել է Տողրամանյան Աննան։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը յոթի մոտակայքում։

Խորեն Լևոնյանը գտնվում է Թիվ մեկ հիվանդանոցային համալիրում, ունի մարմնական վնասվածքներ։ Նրա առողջական վիճակի դինամիկայի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Մաղթում ենք արտիստին շուտափույթ ապաքինում։