Հարություն Ղուկասյանը, անդրադառնալով մեր երկրում շրջանառվող վերջին արտաքին քաղաքական ազդակներին և առկա լրատվությանը, իր հարթակում գրում է հետևյալը․

«Նոր կարդացի, որ այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ապա և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։

Վերջին շրջանում Արցախում սրացման ֆոնին այս զանգերը շատ կարևոր մեսիջներ են։ Հայաստանն աշխարհի համար կարևոր է, մնում է միայն մենք հասկանանք ու խելամիտ քայլեր կատարենք, այլ ոչ կրկին նույն ցեխաջուրը մտնենք։

Ցեխաջրերի սիրահարներին ոչ ոք չի բռնում, որ գնան ու իրենց ցեխաջրերի մեջ լող տան, բայց միայն մեզանից հեռու։ Զզվեցինք ձեր գարշահոտից արդեն։

Ու ընդհանրապես ժամանակն է, որ ՀՀ-ի ինքնիշխանությունը կասկածի տակ դնող ցանկացած կոչ, գործունեություն, թե հրապարակում ամենախիստ ձևով պատժվի օրենքով»,- իր կարևոր դիտարկումները ներկայացնող հրապարակումը եզրափակում է հարություն Ղուկասյանը։