«Վարչապետի համաձայնությունը հապշտապ ողջունելուց առաջ քաղաքական և հանրային ուժերին անհրաժեշտ է կոչ անել և պահանջել»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Խոհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի հետ արտահերթ ընտրությունների գնալու վարչապետի համաձայնությունը հապշտապ ողջունելուց առաջ քաղաքական և հանրային ուժերին անհրաժեշտ է կոչ անել և պահանջել ընտրական գործող օրենսգրքի հրատապ վերանայումը և նոր ընտրական օրենսգրքի ընդունումը խորհրդարանում:

Բավական է Հայաստանում վատի և վատթարի ընտրություններ կազմակերպել մերժված ընտրական օրենսգրքով, որի կիրառման հետևանքները ցայսօր Հայաստանը ճգնաժամից գերճգնաժամ են նետում: Գործող ընտրական օրենսգիրքը քաղաքական կոռուպցիայի վերարտադրման հիմքն է, վարչաֆինանսական լծակների և ոչ թե պետական արժեքների ընտրություն:

Եթե «Իմ քայլը» որոշել է քաղաքական և պետական քայլ կատարել, ապա պետք է հնարավոր արագացված կարգով ընդունի նոր ընտրական օրենսգիրք:

Հայաստանին պետք են գաղափարական ընտրություններ՝ նոր համակարգի, որն էլ կդառնա նոր՝ ինքնիշխան, ազգային շահերի ու անվտանգության երաշխավոր, Հայաստան-Արցախի բարձրացման անհրաժեշտ պայմանը, ինչպիսի անվամբ էլ այն օժտենք՝ Չորրորդ Հանրապետություն, թե Նաիրյան ու Հայկյան պետություն»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: