Ինչպես հայտնի է, հունիսի երեքին լույս աշխարհ է եկել փոքրիկ Վարդուհին՝ երջանկություն պարգևելով ծնողներին, որոնք առաջին անգամ են վայելում ծնող լինելու հաճելի բերկրանքը։ Նշենք, որ վաղամեռից սիրված երգչուհու որդին նախորդ տարի էր ընտանիք կազմել։

Վարդուհի Վարդանյանի հարսիկին շատերն են սկսել սիրել։ Նրա հետևորդների թիվը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ Ռուբենը հանրայնացրեց իրենց հարաբերությունների մասին։

Վարդուհու ընկերները, որ ամեն կերպ փորձում են լցնել Վարդուհու հեռանալուց հետո Ռուբենի մոտ մնացած բացը, մեծ ոգևորությամբ և ուրախությամբ մասնակցեցին Ռուբենի հարսանյաց արարողությանը։

Այսօր ընտանիքն արդեն ուրախանում է փոքրիկ Վարդուհու ներկայությամբ։ Մերին կադրեր է տեղադրում իրենց առօրյայից, ցույց տալիս, թե ինչպես են ինքն ու ամուսինը զբոսնում իրենց դստրիկի հետ, ինչպես են ժամանակ անցկացնում միասին։

Ընտանեկան ժամանցից ուշագրավ կադրեր, որոնք տեղադրել է Մերին իր հարթակում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։