«Վայն եկավ, թե մեկը ֆեյսբուքում մի հրատարակում կատարեց։ Եվ ոլորտից տեղյակ, անտեղյակ՝ կլցվեն ու մեկնաբանություն կգրեն․․․»

Վահե Լորենցը գրում է․ «Վայն եկավ, թե մեկը ֆեյսբուքում մի հրատարակում կատարեց։ Եվ ոլորտից տեղյակ, անտեղյակ՝ կլցվեն ու մեկնաբանություն կգրեն։ Մանավանդ, երբ հարցը քաղաքականությանը, պատմությանը կամ կրոնին է վերաբերվում։ Այս ֆեյսբուքը դարձել է ինքնահաստատման, սեփական Եսը վեր հանելու հարթակ։

Խոսքս բնավ չի վերաբերվում խոսքի ազատության սահմանափակումների, կամ մարդկանց լռեցնելու անհրաժեշտության մասին։ Բայց ամեն մարդ պետք է ինքն արժեվորի իր խոսքն ու շաղ չտա այն անիմաստ ու անհեթեթ։ Եթե ոլորտից բան չեք հասկանում, թեմային անհաղորդ եք՝ լռեք ու սովորեք, ոչ թե ինքնահաստատվեք և ծիծաղելի դարձեք։

Մի քանի տարի առաջ փորձ արեցի․ էջումս գրեցի ահավոր գլխացավ ունեմ, ի՞նչ անեմ։ Եվ․․․ է՛լ ճնշումդ է բարձր, է՛լ հազար ու մի գրող ու ցավ։ Մեկ ժամվա ընթացքում 45 դեղատոմս հավաքեցի։ Եվ դեղատոմս առաջարկողներից ոչ մեկը բժիշկ չէր։

Իհարկե, դժվար թե իրեն հարգող բժիշկը մեկնաբանությամբ, հրապարակավ դեղատոմս առաջարկեր, այն էլ՝ առանց զննության։ Բայց հայոց վեհաշուք տանտիկիններն ու ամենագետ պարոնները հարկ համարեցին օգնության փութալ։ Ծիծաղելի մի եղեք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: