Վայելք․ որտե՞ղ և ի՞նչ է վայելում Վահե Տեր-Մինասյանը

Հարգված բժիշկ Վահե Տեր-Մինասյանն ամբողջ տարին աշխատում է գերլավրած աշխատանքային գրաֆիկով։ Նա երբեմն իր լեցուն ու հագեցած աշխատանքային օրվա մասին անդրադարձ-հրապարակումներ է անում։

Տարվա հիմնական մասն աշխատանքային գործունեությանը նվիրած բժիշկն ամառը նվիրում է ընտանեկան հանգստին։ Նա ընտանիքի անդամների կամ միայն կնոջ հետ շարունակական ճամփորդությունների է մեկնում՝ վայելելով ամառային ջերմ օրերը։

Վահեն շաբաթներ առաջ Եվրոպայում էր։ Տարբեր քաղաքներում հետաքրքիր բացահայտումներ անելուց հետո նա կնոջ հետ վերադարձել է հայրենիք՝ հայաստանյան տեսարժան վայրերը բացահայտելու և վայելելու համար։ Նրանք միասին այցելում են հայաստանյան ուշագրավ ու չքնաղ վայրեր։

Վահե Տեր-Մինասյանը հերթական անգամ գնացել է Տավուշի մարզ, եղել է Դիլիջանում, այցելել է հնագույն ավանդ ունեցող եկեղեցական համալիրներից մեկը՝ Գոշավանք։ Գոշավանքի մոտակայքից տիկնոջ հետ լուսանկար է տեղադրել՝ այն անվանելով Վայելք։

Լուսանկարի հետնամասում նկատելի է Գոշավանքը և նրան շրջապատող գեղեցիկ բնաշխարհը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: