Արցախցի լրագրող, բլոգեր Բելլա Լաերտովնան, անդրադառնալով արցախյան՝ օրեցօր երկարող ու ձգձգվող շրջափակման փաստին և ավելացող դժվարություններին, իր հարթակում նոր սահմանափակումների մասին գրել է հետևյալ տեղեկությունը․ «Վաղվանից դպրոցները դադարում են դասերը։

Պետական հաստատություններն էլ կգործեն հատուկ ռեժիմով (կկրճատվեն աշխատանքային ժամերը) ըստ երևույթին. հոսանքն էլ ավելի երկար ժամանակով կսկսեն անջատել կամ ավելի հաճախակի, գազն էլ չկա, հավանաբար, հանրային տրանսպորտն էլ չլինի։

Տաքսիներն էլ չեն լինի, որովհետև գազով են աշխատում, գազի բացակայության ու հոսանքի քչության պատճառով շատ տներ տաքացնելն անհնար կլինի, փայտով տաքացնելու համար խնդիրը փայտի տեղափոխությունն է՝ տրանսպորտ չկա, որիվհետև վառելիք չկա։

Սննդամթերքի կտրոնների հերթեր են, երեխաները 1 ամիս է՝ միրգ չեն ուտում, դեղերի դեֆիցիտ, ամեն ինչի դեֆիցիտ, նույնիսկ՝ խուճապի դեֆիցիտ, չկա վաբշե չկա»,- սահմանափակումների շարքը ներկայացնող իր տեղեկատվական հրապարակումը եզրափակել է արցախցի Բելլա Լաերտովնան։