Լուսինե Կիրակոսյանի վախճանը մեծապես ցնցել է շատերին։ Նրան սիրող, նրա հետ մտերմացած անձինք գրnւմ են իրենց ապրnւմների մասին։ Ռազ Հովհաննիսյանը գրում է․ «Լույսը բացվել է, իսկ ես հեռախոսիս չեմ նայում որ տեղեկանամ թե ինչպես եք։

Հիմա գիտեմ, nր չեք տանջվում, չեք լացում, չեք վազում շնչակտուր փողոցի շներին կերակրելու: Ու մենակ չեք մնում։ Բայց նաև գիտեմ, որ չեմ սպասելու զանգերին, մեր երկար խոսակցություններին, որոնց շարունակում էր Ձեր գեղեցիկ ծիծաղը, հիմա գիտեմ, որ Ձեզ հավերժ կարոտելու եմ ու կարոտներս ոչ մի ծիծաղ չի գեղեցկացնելու:

Կներես մեզ, որ այս անգամ չկարողացանք փրկել քեզ»։ Արտիստ, ստեղծագործող Քրիստ Մանարյանը գրում է․ «Լուսինեին նեղացրած «շատ սկզբունքային» մարդիկ, այսպես էլ է լինում, հասկացա՞ք»։

Աշոտ Ղազարյանը գրում է․ «Վախ Լուսո ջան, ափսnս, շատ ափսnս: Շատ եմ ցավում: Աստված հոգիդ լուսավորի»։