Վազգենը բոլորի ներկայությամբ ինձ նստեցրեց իր ծնկին․ ուշագրավ պատմություն Վազգեն Սարգսյանի մասին

Վազգեն Սարգսյանի տարեդարձի առիթով Հանրային հեռուստաընկերությունը գեղեցիկ հաղորդում է եթե հեռարձակել, որի շրջանակում խոսել են Վ․ Սարգսյանի հարազատները՝ մարդիկ, որոնք տարբեր հետաքրքիր իրավիճակներ են հիշում սպարապետի հետ կապված։

Լրագրող, բանաստեղծուհի Անահիտ Ադամյանը հիշում է, թե ինչպես է տեղի ունեցել իր ու Վազգեն Սարգսյանի առաջին հանդիպումը, որն ավելի շատ սկանդալի էր նման։ Նա խմբագրությունից հրահանգ է ստացել գնալ Գրողների միություն։

Այնտեղ լրագրողը պետք է հարցազրույց վերցներ Վ․ Սարգսյանից, Վ․ Սիրադեղյանից, Հ․ Մաթևոսյանից։ Մտնելով դահլիճ՝ Ա․ Ադամյանը մոտեցել է Վ․ Սարգսյանին։ Նա առանց ներկայանալու խնդրել է իրեն հարցազրույց տալ։

Վ․ Սարգսյանը ճշտել է, թե նա՞ է արդյոք Անահիտ Ադամյանը։ Երբ դրական պատասխան է լսել, նրան նստեցրել է իր ծնկին՝ առաջարկելով լսել Ռազմիկ Դավոյանին, ապա նոր դուրս գալ հարցազրույցի։ Այս և այլ ուշագրավ պատմությունների մանրամասներ կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: