«Վազգեն Սարգսյանին հյուր եկած ռուս գեներալներին տեղափոխող շարասյան գլխավոր մեքենան անսպասելի մեխվեց տեղում․․․»

Մի քանի օր շարունակ չեն դադարում խոսակցությունները, բարկությամբ լի քննարկումները պայծառ, երիտասարդ ու լուրջ պոտենցիալ ունեցող Սոնա Մնացականյանի անասելի ցավալի դեպքի առիթով։ Սոնայի մասին համացանցը երկու օր է պատմում է միայն պայծառ պատմություններ։

Վթարի պատասխանատուների մասին խոսակցություններն իրարամերժ են ու տարբեր, սակայն բոլորի շուրթերին միայն ափսոսանքի ու ցավակցական խոսքեր են։ Հայտնի արտիստ, ռեժիսոր ու սցենարիստ Քրիստ Մանարյանը այս առիթով մի ուշագրավ պատմություն է հիշել, որն էլ պատմել է իր հարթակում։ Նա գրել է հետևյալը․

«Հիշում եմ ինչպես շատ տարիներ առաջ, Մաշտոցի պողոտայում, Էլեն ռեստորանի առջև, Վազգեն Սարգսյանին հյուր եկած ռուս գեներալներին տեղափոխող շարասյան գլխավոր մեքենան անսպասելի մեխվեց տեղում, որովհետև դիմացից կատու վազեց։

 

Արդյունքում մի 6 ամենագնաց դմփոց-զմփոցով մտան իրար մեջ։ Ոչ մի բարձր խոսակցություն չլսվեց, մարդիկ դուրս եկան, արագ աչքի անցկացրեցին ջարդված մեքենաներն ու քշեցին գնացին։ Կատուն էլ վազեց իր գործերով»։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: