Վազգեն Սարգսյանը երգում է Արամ Ասատրյանի հետ․ բացառիկ տեսանյութ

Արամ Ասատրյանը մեր ժամանակների լեգենդներից է։ Նա լեգենդար հայտնիություն է ունեցել և մեծ սեր է վայելել իր կենդանության օրոք՝ լինելով ամենից պահանջված հանրային երգիչը, որը կարողանում էր հետանկախության դժվարին տարիներին իր երգով ամոքել հանրության սրտերը։

Ժամանակին առանց Արամ Ասատրյանի ներկայության և երգերի չէին անցկացվում միջոցառումներ, հավաքույթներ և խնջույքներ։ Երգիչն իր ներկայությամբ ու երգերով ցանկացած հավաքույթ և խնջույք իսկական տոնի էր վերածում։

Համացանցում մի արխիվային տեսանյութ է պտտվում, որտեղ երևում է, թե ինչպես է Արամ Ասատրյանը երգում հայկական խնջույքներից մեկում, իսկ նրան ձայնակցում է Վազգեն Սարգսյանը։ Նշենք, որ Վազգեն Սարգսյանը, լինելով կենսախինդ և ստեղծագործող անհատ, որը շատ մոտ էր կանգնած մշակույթին, շատ էր սիրում նաև երգել։

Բազմաթիվ տեսանյութեր կան, որոնցում Վազգեն Սարգսյանը երգում է։ Նա հատկապես սիրով ու սրտով կատարում էր հայկական սիրված երգերը։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: