Սևակ Ամրոյանի Հզոր ձայնի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Երիտասարդ երգիչն իր հզոր ձայնի շնորհիվ կարողանում է նոր շունչ ու կենդանություն տալ ժողովրդական հայտնի ու սիրված ստեղծագործություններին՝ դրանք նորից շրջանառության մեջ դնելով։

Հայկական հին երգերին կարոտած հանրությունը մեծ սիրով է ընդունում Սևակի այս քայլը։ Նրա կատարումները մեծ դիտողականություն ունեն։

Սևակը հերթական տեսանյութն է տեղադրել, որտեղ երևում է, թե նա ինչպես է կենդանի հնչողությամբ կատարում «Երբ կհոգնես, կգազազես աշխարհից» հայտնի ու սիրված երգը։ Տերյանական հայտնի ստեղծագործության հիման վրա Վաչե Հովսեփյանի երաժշտությամբ ստեղծված այս երգը սիրելի է շատերի կողմից։

Սևակն այն հնչեցնում է Զարե Քեշիշյանի նվագակցությամբ։ Երկու երաժիշտների համատեղ ջանքերի արդյունքում ստացվել է նոր ու հիասքանչ տեսանյութ, որը կարելի է շարունակ դիտել և ունկնդրել։ Սևակի հզոր կատարման տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։