Ռուսաստանյան հայերի համայնքի առաջնորդ Արա Աբրահամյանն իր սոցհարթակում գրում է. «Uպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռnւնցքով» Ալիևը կարող է վшխեցնել միայն սեփական ժողովրդին: Մենք՝ հայերս, նրանից չենք վախենում: Մենք անտարբեր ենք նրա բռնшպետական բարքերի ու հռետորաբանության նկատմամբ:

Բայց ադրբեջանական ժողովրդի համար Ալիևը ապագա մեծ խնդիրների աղբյուր է: Ես անկեղծորեն ցավում եմ այս ժողովրդի համար, մեղքը ոչ թե նրանց, այլ իշխողի մեջ է, որը խոսում է խաղաղության և համատեղ կյանքի հեռանկարների մասին, և նա ինքն է միտումնավոր հող նախապատրաստում և իր ժողովրդին տանում է դեպի նոր պшտերшզմ:

Բայց ոչ Էրդողանը, ոչ էլ դшհիճ Էնվեր փաշայի ոգին, որին նա դիմել էր Բաքվի հրապարակում կանգնած, այլևս չեն օգնի Ալիևին: Ծիծաղելի է մտածել, որ նա կարող է վախեցնել հայերին իր «երկաթե բռnւնցքով» ու այլ шգրեսիվ գրnհներով:

Հայերն ամենաինտեգրված ժողովուրդն են. նրանք աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` իսլամական, այլ ժողովուրդների հետ կողք կողքի ապրելու մեծ փորձ ունեն: Բայց իր ռшզմшտենչ հռետորաբանությամբ ու գործողություններով Ալիևը, ցավոք, իր նկատմամբ վստահության նույնիսկ մեկ տոկոսը չի թողնում»: