Սոֆի Մխեյանը միշտ էլ աբստրակտ, անսպասելի ու խենթ արարքների սիրահար է։ Նրան հաճախ կարելի է տեսնել էներգիայով ու ակտիվությամբ լի կերպարում։ Երգչուհին վերջերս մի ռոմանտիկ ստեղծագործություն է ներկայացրել իր երկրպագուների դատին։

Դատելով երգչուհու ոգևորությունից՝ երգը սիրվել է շատերի կողմից։ Նա այսօր մի զվարճալի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը մանկական մեքենա վարում այդ երգի հնչյունների ներքո։

Այս զվարճալի տեսանյութը Սոֆին այսպես է մեկնաբանել․ «Բոլորիդ դրական օր, ես գնացի․․․» Ապա ավելացրել է, որ նոր երգը հինգ օրում արդեն 500 հազար դիտում ունի, ինչն իրեն շատ է ուրախացնում։

Օգտատերերը տարբեր կերպ են արձագանքել Սոֆիի հրապարակմանը։ Մեկն առաջարկել է ժողովրդական երգեր էլ երգել, հետաքրքիր կլինի, մեկ ուրիշն էլ զարմացել է, թե երգչուհին ինչպես է կարողացել տեղավորվել փոքրիկ մեթենայի մեջ։

Սոֆի Մխեյանի մասնակցությամբ զվարճալի տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։