Հանրահայտ արտիստներից Սոս Ջանիբեկյանը նաև հայտնի ու հոգատար հայրիկ է, ով իր հայրական փորձով երբեմն կիսվում է համացանցում։ Շաբաթներ առաջ Սոսը ցույց էր տալիս, թե ինչպես է իր աղջիկը աղցան պատրաստում հայրիկի համար։

Սոսն առհասարակ շատ ժամանակ է անցկացնում իր դստրիկի հետ՝ չնայած մասնագիտական զբաղվածությանը։ Հայրիկի և դստրիկի հետաքրքիր ժամանցի կազմակերպիչն ու մշտական ներկա անձը Սոսի մայրիկն է՝ Աննա Աղասյանը։

Սոսը նոր տեսանյութ է հանրայնացրել իր և դստրիկի հետաքրքիր ժամանցից։ Նյութի մեջ երևում է, թե ինչպես է արտիստի փոքրիկ աղջիկը խոհանոցի հատակին գծված հայտնի կլաս խաղի գծապատկերի վրա կլաս խաղում։

Դստեր՝ տանը կլաս խաղալու հանգամանքը Սոսը հետևյալ կերպ է մեկնաբանում․ «Դե բա, որ սաղ էրեխեքը բակում հեռախոսների մեջ լինեն, պտի ստիպված կլաս տանը խաղանք»։

Սոսի դստրիկի կլաս խաղալու տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։