Սոնա Ռուբենյանը նոր երգի պերմիերա է ներկայացրել․ «Առաջինս»

Սոնա Ռուբենյանի ձայնային տվյալների շնորհիվ նրա մատուցած ամեն մի նոր ստեղծագործություն հիթային է դառնում՝ սիրվելով ու ընդունվելով շատերի կողմից։ Այս առումով բացառություն չէ Սոնայի մատուցած նոր՝ «Առաջինս» ստեղծագործությունը։

Սոնան խոսքերը վստահել է Ավետ Բարսեղյանին, որը ճանաչում է Սոնայի հոգին ու նրան հոգեհարազատ տողեր է ստացել այդ ճանաչողության շնորհիվ։ Երաժշտության հեղինակը Նորայր Ստեփանյանն է։ Երաժշտությունը ձևավորվել է շփեորի հնչյունների նվագակցությամբ։

Շեփորը հնչեցնում է Դավիթ Թադևոսյանը, որը վերջերս հաճախ է նվագակցում հանրաճանչ երգիչների մատուցմամբ հնչող երգերը։ Սոնայի այս նոր գործը դեռ տեսահոլովակ չունի։

Հավելենք, որ Սոնան վերսկսել է շատ ինտենսիվ մասնագիտական աշխատանքները։ Նա մայրիկի լինելուն զուգահեռ նաև շարունակում է մնալ ակտիվ երգչուհի, որն իր մշտական գործընկերոջ՝ Գարիկի հետ նորանոր նածագծերով է հանդես եկել։

Սոնայի մատուցած նոր ու գեղեցիկ երգը առաջինի կարևորության, նրա բերած նորության մասին կարող եք ունկնդրել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: