Սոնա Եսայանը որքան էլ ներամփոփ, բայց և ինքնատիպ կերպար է, որ մշտապես աչքի է ընկնում հետաքրքիր հագուստով ու ոճով։ Սոնայի համար ցավալի է, որ շատերն իրեն համարում են Երրորդ մասի «քյարթու» աղջիկ, նա այդպիսին չէ։

Սոնան, աշխատելով ու ներկայանալով կանանց հետ, շատ բարձր է գնահատում իր գործընկերուհիների մասնագիտական կարողությունները։ Նա բացառում է աղջիկների միջավայրում անառողջ մթնոլորտն ու անհամաձայնությունը՝ նշելով, որ իրենք բռունցք են։

Սոնային հաճելի է, երբ իրեն Երրոդ մասի երիտասարդները խրախուսում են իրենց թաղի պատիվը բարձր պահելու համար։ Սոնան հաճախ է լսել բացասական քննադատություններ, սակայն նա խոստովանում է, որ կոտրվել է, երբ իր հայրիկի հեղինակության հետ կապված է մեկնաբանություն հնչել։

Սոնան սկզբունքորեն գործում է այնպես, որ հայրը երբևէ չամաչի իրենից։ Նա չի թաքցնում, որ ինքն իրեն դժվար է պատկերացնում ծնողներից առանձին ապրելիս։ Մանրամասները՝ ստորև։