Այսօր տաղանդաշատ վաստակավոր արտիստուհիներից Արև Սանթրոսյանը բոլորում է ծննդյան վաթսունինը տարին։ Ապագա դերասանուհին ծնվել, մեծացել ու դաստիարակվել է արտիստական ընտանիքում։

Արև Սանթոսյանը խոստովանում է, որ ընտանեկան միջավայրն այնպիսին է եղել, որ ինքն իրեն այլ ասպարեզում չի էլ պատկերացրել։ Նա հպարտությամբ է նշում, որ իրենց ընտանիքը հայ բեմին դերասանների երեք սերունդ է տվել։

Նրա հայրը հանրահայտ դերասան Պարույր Սանթրոսյանն է եղել։ Դերասանի ճանապարհն է ընտրել նաև Արևի եղբայրը՝ Արմեն Սանթոսյանը։ Նրանք հայ թատերական արվեստի ականավոր դեմքերից են։

Արտիստական ոլորտից են նաև Արևի դուստրերը՝ Տաթևիկը և Շուշանը։ Տաթևիկ Ղազարյանն ակտիվորեն նրեգրավված է թատերական ներկայացումներում, իսկ Շուշանը դասախոսում է Թատերական ինստիտուտում։

Նկատելի է, որ նույն ուղով են պատրաստվում գնալ նաև դերասանուհու թոռնիկները։ Արև Սանթոսյանը խոստովանում է, որ ինքը միշտ թատրոնից բավականություն է ստացել ու ստանում։

Նա առավել կարևորում է դերասանական խաղը, քան ֆինանսական վարձատրությունը, որը չնչին է։