Զառա Արամյանը օրերս բավականին դժվար օրեր է ունեցել առողջական վիճակով պայմանավորված։ Հաղորդավարուհին անձամբ է պատմել, թե ինչպես է եղել, որ նա հիվանդացել է ու հայտնվել հիվանդանոցում։

Զառան պատմում է, որ հիվանդանալու նախորդ օրը ամուսնու հետ մասնակցել է նրա մտերիմ ընկերներից մեկի վաթսունամյակին, որի ընթացքում շարունակ մրսել է։

Հաջորդ օրը հաղորդավարուհու մոտ աննկարագրելի ցավեր են սկսվել, որոնց նա դիմակայել պարզապես չի կարողացել և սկսել է ցավերից բղավել։

Ընտանիքի անդամներն անմիջապես շտապ օգնություն են կանչել։ Նա օրեր շարունակ մնացել է հիվանդանոցում՝ անցկացնելով դաժան օրեր։

Հաղորդավարուհին մեծ երախտագիտությամբ է հիշում, թե ինչ հոգատարությամբ են իրեն շրջապատել հիվանդանոցում, ինչպիսի հետևողականությամբ են իրականացրել իր բուժումը։

Հաղորդավարուհին նշում է, որ իր դժվար պահերին նա մտածել է այն մասին, որ գուցե չհասցնի ասել իր սիրելի մարդկանց այն բառերը, որոնք դեռ չի ասել։

Զառա Արամյանի հիվանդության, դժվար օրերի պատմությունը հաղորդավարուհու մատուցմամբ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։