Հայտնի ու սիրված արտիստուհի Արաքսյա Մելիքյանն այսօր նշում է ծննդյան երեսունութ տարին։ Արաքսյան դպրոցական ուսումնառությունից հետո դիմել է Թատերական ինստիտուտ, որտեղ էլ հանդիպել է Անդրանիկ Զաքարյանին։

Անդրանիկն այդ ժամանակ ստանում էր իր երկրորդ կրթությունը․ առաջինը երաժշտական կրթությունն էր։ Արաքսյայի և Անդրանիկի փոխհարաբերությունները, ջերմ ընկերությունը շուտով սիրո է վերածվում։

Զույգն այսօր ներդաշնակ ընտանիք է ստեղծել, որտեղ մեծանում են երկու հրաշալի բալիկներ՝ որդի և դուստր։ Ընտանիքի ավագն որդին է, որ արդեն հասցրել է նկարահանվել հեռուստանախագծերում և հանդես գալ որպես դերասան։

Արաքսյան տարբեր առիթներով խոստովանում է, որ իրեն էլ, Անդրանիկին էլ հեշտ չի եղել համատեղ կյանքում հասնել ներդաշնակության։ Նա Անդրանիկի բնավորության մեջ կարևորում է հոգատար և հանդուրժողական լինելը։

Այսօր Արաքսյան բազմազբաղ դերասանուհի է, որ հանդես է գալիս թե՛ թատերական բեմից, թե՛ հեռուստատեսությունից։ Նա ներգրավված է ներկայումս հեռարձակվող հումորային սիրթոքմերից մեկի մեջ։