Սիրված դերասանուհիներից Աստղիկ Ալավերդյանն այսօր նշում է ծննդյան երեսունհինգ տարին։ Աստղիկը ծնունդով Լոռու մարզից է, սակայն դպրոցական կրթությունը ստացել է Երևանում։ Նա դպրոցիցի հետո սովորել է Թատերական իսնտիտուտում։

Դերասանուհու մասնագիտություն ստանալուց հետո Աստղիկը նախ հանդես է եկել տարբեր թատրոնների բերեմից, հետո նաև հեռուստատեսություն ու ֆիլմեր է հրավիրվել։

Աստղիկի ամուսինը ևս դերասան է։ Նա հայտնի Նարբե Պողոսյանն է, ով ծնունդով Թեհրանից է, սակայն հասուն տարիքում հայրենիք է վերադարձել, որտեղ էլ կազմել է իր ընտանիքն ու կառուցել կարիերան։

Աստղիկն այսօր երկու բալիկների մայր է։ Նա կարողանում է մայրական ու ընտանեկան հոգսերը հաջողությամբ համատեղել աշխատանքային գործունեության հետ։

Ճիշտ է, վերջին շրջանում նրան չենք տեսնում հայտնի հեռուստանախագծերում, սակայն դերասանուհին զբաղված է այլ ակտիվ գործունեությամբ։

Աստղիկն իր ծննդյան օրվա առիթով գեղեիկ լուսանկար է տեղադրել, որտեղ ինքը նստած է խոհանոցային կահույքի վրա, իսկ հետևի մասում երևում են 35 տարեթիվը ցուցադրող ծննդյան փուչիկներ։