Սիրված դերասաններից Մկրտիչ Արզումանյանն այսօր բոլորում է ծննդյան քառասունհինգ տարին։ Շատերը գիտեն, որ Մկրտիչը Գյումրիից է։ Սովորել է տեղի Կրուպսկայայի անունը կրող դպրոցում՝ ստանալով ռուսական կրթություն։

Հետո Մկրտիչն ընդունվել է Գյումրու ճարտարագիտական համալսարանում, իսկ երկրորդ կուրսից ընդգրկվել է տեղի ՈՒՀԱ թիմի մեջ։ Հենց այդտեղ էլ նրա աչքի է ընկել իր հումորային տաղանդով ու դերասանական վարպետությամբ։

Մկրտիչի հետագա տարիներն ամբողջությամբ նվիրվել են դերասանությանը, բեմին ու թատրոնին։ Նա այսօր ամենից հայտի ու ինքնատիպ ձեռագիր ունեցող արտիստներից է, ով իր կերպարով տարբերվում է մյուսներից։

Մկրտիչի ընտանիքը բավականին կիրթ ու խելացի ընտանիք։ Նրա հայրը տարիներ շարունակ մանկավարժություն է արել Գյումրիում։ Մկրտիչն արդեն տարիներ շարունակ ամուսնացած է և ունի երկու հրաշալի զավակներ։

Մկրտիչի տղան ժամանակին նույնպես հանդես է եկել դերասանի կարգավիճակում, ընդ որում նրա մոտ դա բավականին հաջող է ստացվել։