Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Սիրուշոն իր կերպարով մշտապես հանրային հետաքրքրության առանցքում է։ Շատերին հետաքրքրում է ոչ միայն նրա բեմական կերպարը, այլ նաև նրա կերպարը որպես մարդ՝ դուստր, կին, հարս, մայր, ընկեր։

Այս բոլոր սոցիալական դերերը Սիրուշոն բավականին պատվով է կատարում։ Նրան օգտատերերը հարցրել են, թե նա ինչպես է կարողանում հոգ տանել երեք զավակների մասին, որոնցից մեկը նորածին է։

Սիրուշոն այդ հարցին բավականին ընդարձակ ու հանգամանալից պատասխան է տվել։ Նա գրել է, որ զավակների խնամքի ու հոգ տանելու հարցերը սիրում է առանց դայակների օգնության կազմակերպել։

Նա դայակի օգնությունը բացառում է հատկապես այն փուլում, երբ երեխաները մի քանի ամսական են, քանզի սիրում է այդ տարիքում անձամբ հոգ տանել բալիկների մասին։ Երգչուհին նաև հավելել է, որ ամուսինը հեշտությամբ ներգարվվում է զավակների խնամքի հարցերի մեջ։

Երգչուհու խոսքերի համաձայն՝ երեխաների հանդեպ մեծ հոգատարություն են ցուցաբերում նաև նրանք տատիկներն ու պապիկները։