Մարտիրոսյան Սիմոնը ծանրամարտի առաջնության ժամանակ փայլել է իր մասնակցությամբ։ Ինքը՝ մարզիկը, գոհ է իր ցուցաբերած արդյունքից, քանի որ ուներ վնասվածքներ, ու այդ վնասվածքները թույլ չեն տվել, որ նա երկար ու հետևողական մարզումների մասնակցի։

Սիմոնը վերջին ամիս ու կես ժամանակահատվածում է հասցրել մարզվել, իսկ մարզումների ընթացքում բարձրացրած քաշը կարողացել է մրցման ժամանակ գերազանցել։ Սիմոնի համար օրը կարևորվել է նաև նրանով, որ իր մայրիկի տարեդարձն է։

Սիմոնն իր հաղթանակը նվիրել է մայրիկին՝ նրանից շնորհակալություն հայտնելով նրա համար, որ ծնել է իր պես տղա, որը կարող է ուրախացնել հայրենակիցներին։ Առաջիկա առաջնությունների համար Սիմոնի սպասելիքներն ավելին են։

Մարզիկն ակնկալում է, որ կզարգացնի իր կարողությունները և ավելի մեծ ու նշանակալի արդյունք կցուցաբերի։ Սիմոնի շնորհավորական խոսքը, ինչպես նաև առաջնությանն արված անդրադարձը կարող եք դիտել կցված նյութի մեջ։