Սիլվա Հակոբյանի այս ելույթից անհնար է չհուզվելը․ սրտառուչ տեսանյութ

Հայ հասարակության հոգեբանության և էմոցիոնալ դաշտի վրա մեծ ու անջնջելի հետք ու հետևանք է թողել արցախյան վերջին պատերազմը։ Անժխտելի փաստ է, որ շատերն ավելի էմոցիոնալ ու շուտ հուզվող են դարձել։ Հաճախ են դեպքերը, երբ առանց արցունքի զինվորներին նվիրված երգերը չենք կարողանում ունկնդրել։

Սիլվա Հակոբյանն իր էմոցիաներով աչքի ընկնող երգչուհիներից է։ Հաճախ են եղել դեպքեր, երբ Սիլվան իր խոսքի կամ ելույթի ժամանակ չի կարողացել զսպել զգացմունքները և հուզվել է։ Վերջերս երգչուհին այցելել էր Մոսկվա։

Իր երկրպագուների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Սիլվան հայ զինվորներին նվիրված մի հուզիչ երգ էր կատարել։ Նա կատարման ընթացքում չէր կարողացել զսպել էմոցիաներն ու արցունքները։

Արդյունքում Սիլվան ամբողջ երգը արտասվելով է կատարել։ Նրա հուզմունքը հուզել է նաև ներկաներին։ Սիլվա Հակոբյանի հուզումնառատ ելույթից ու կատարումից մի որոշակի հատված կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: