Ռուս գրողը կազմակերպել է հանդիպում դրամահավաք, որից ստացված միջոցները տրամադրելու է հայ ընտանիքի․ մանրամասներ

Վերա Պոլոզկովան ռուսական միջավայրում ամենից հայտնի և ընթերցվող ժամանակակից հեղինակներից է։ Նա նաև հայտնի դերասանուհի և երգչուհի է։ Նա գրում է տարբեր թեմաներով բանաստեղծություններ, որոնք հաճույքով են ընդունվում և ընթերցվում ոչ միայն ռուսական միջավայրում, այլ նաև դրա սահմաններից դուրս։

Վերջերս բանաստեղծուհին հանդես է եկել մի շատ կարևոր նախաձեռնությամբ։ Նա փետրվարի տասնյոթի երեկոյան օնլայն հանդիպում է կազմակերպել իր ընթերցողների և առհասարակ իր գրականությամբ հետաքրքրվողների հետ։

Հանդիպմանը մասնակցելու հնարավորությունը վճարովի է եղել։ Վերա Պոլոզկովան տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ ընթերցելու և քննարկելու են իր ստեղծագործությունները, իսկ այդ հանդիպման արդյունքում հավաքված գումարը տրամադրվելու է հայկական ընտանիքի։

Ընթերցելու համար հեղինակն ընտրել է ստեղծագործություններ բոլորովին վերջերս հրապարակված իր գրքից։

Բանաստեղծուհին տեղեկացրել է, որ այդ ընտանիքը Արցախից է և տուժել է արցախյան վերջին պատերազմի արդյունքում։ Նրա այս նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել շատերի կողմից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: