Ռաֆայել Երանոսյանն ամուսնանում է․ տեսանյութ և այլ մանրամասներ

Ընթացիկ մի քանի տարիներին շատ ակտիվ արտիստներից մեկը՝ Ռաֆայել Երանոսյանը, հատել է քառասուն տարեկանի սահմանը, սակայն դեռ չունի ընտանիք։ Տարիների ընթացքում ավելի ակտուալ է դարձել հարցը, թե երբ է նա ամուսնանալու։

Գրեթե բոլոր հաղորդավարները Ռաֆայելի հետ զրույցների ժամանակ հարցնում են նրա անձնական կյանքի մասին, սակայն արտիստը միշտ այդ հարցը թաքուն է պահում՝ ամեն դեպքում ակնարկելով սիրելի էակի առկայության փաստը։

Արմեն Պետրոսյանը, հյուրընկալելով Ռաֆայելի հաղորդմանը, նրա հետ խոսել է նրա ամուսնության մասին՝ նշելով, որ Ռաֆայելն անհույս է այդ հարցում։ Այս դիտարկմանն ի պատասխան Ռաֆայելը նրան հրավիրել է իր հարսանիքին։

Արմեն Պետրոսյանը փորձել է ճշտել, թե կա՞ արդյոք հարսնացու, թե պարզապես հարսանեկան արարողություն է լինելու, իսկ Ռաֆայելն էլ ասել է, որ հարսանցուի մասին բոլոր հրավիրյալներն իմանալու են հենց հարսանիքի օրը։

Նա նշել է, որ բոլորին անակնկալ է մատուցելու։ Մանրամասները՝ տեսանյութի մեջ։

Рейтинг
( 3 оценки, среднее 2.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: