Ռազմիկ Ամյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում է այն նվիրված

Հանրաճանաչ երգիչներից Ռազմիկ Ամյանը երաժշտական նորությամբ է հանդես եկել։ Նա մի նոր երաժշտական գործ է ներկայացրել, որը «Իմ աղջիկ» է վերնագրված։ Երաժշտությամբ ու խոսքերով հենց Ռազմիկ Ամյանն է զբաղվել։

Նա իր երգի յութուբյան հրապարակման ներքո գրել է, որ երգը նվիրված է Դոնաթելլա Օգանեսյանին։ Երգում ներկայացված են հայրական սիրո դրսևորումները, հայրականա զգացմունքները, որոնք հասցեագրված են չքնաղ դստրիկին։

Ռազմիկի ներկայացրած նոր ստեղծագործության տեսահոլովակը կառուցված է երգչի տարբեր էմոցիաներ արտահայտող լուսանկարների համախմբումից։ Երգի հրապարակման մեկնաբանություններում տեղ են գտել շատ ջերմ կարծիքներ։

Ռազմիկի երկրպագուներից մեկը գրել է․ «Ինչպես միշտ՝ բարձունքում: Ռազմիկի յուրաքանչյուր երգ գլուխգործոց է, որը կպչում է մարդու սրտին։ Ձայնը Աստծո պարգև է, որը դու ճանաչում ես առաջին տողերից։ Սեր բոլոր ժամանակների համար։

Շնորհակալություն Ձեր տաղանդի և Ձեր երգերի համար։ Երկար ուրախացրո՛ւ մեզ քո ձայնով ու երգերով»։ Երգը կարող եք ունկնդրել կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: