«Պարզվում է, որ վիրավոր է եղել, մի քանի ամիս բուժվել ու․․․» ուշագրավ պատմություն

Կարեն Հովհաննիսյանն անտրտունջ ու նվիրյակ կերպով զբաղվում է մեր զինվորականներին օգնելու գործընթացով՝ նրանց հասցնելով անհրաժեշտը։ Կարենը գրում է․

«Երկար տարիներ հեռախոսս գիշերը կողքիս դնելու սովորություն էր ձևավորվել, քանի որ ամեն առավոտ տղերքը SMS էին գրում ու պարտադիր պետք է ես տեղն ու տեղը պատասխանեի։ Յոթ — ութ ամիս այլևս հեռախոսը սենյակ չէի տանում, այսօր տարել էի ու՝ Բարի լույս Կար ջան, ոնց ես։

Անծանոթ համար էր, էլ չգրեցի, իսկույն հետ զանգեցի, մեր կարգին հրամանատարներից էր, ում հետ չէի հանդիպել, չէի խոսել պատերազմի ակտիվ փուլի դադարից հետո։ Պարզվում է, որ վիրավոր է եղել, մի քանի ամիս բուժվել ու կրկին մեկնել է ծառայության, բայց ոչ իր մշտական տեղակայման վայր, քանի որ այն ժամանակավորապես գտնվում է թշնամու օկուպացիայի տակ։

Իսկ դուք ասում եք ՝ հիասթափվել։ Բանակս չի պարտվել, հանկարծ չփորձեք բանակին խառնել այս գործին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: