Զառա Արամյանը, գաղտնիք չէ, որ իր մասնագիտական բազմազբաղությանը զուգահեռ նաև ընտանիքի նվիրյալ մայր ու կին է։ Սիրելի հաղորդավարուհին, որ մեծ հարգանքով, երախտիքով ու սիրով է առիթների դեպքում խոսում իր տան սիրելի անդամների, նրանց ցուցաբերած աջակցության մասին։

Այսօր Զառայի սիրելի ամուսնու՝ Արտաշի ծննդյան տարեդարձն է։ Այս առիթով հաղորդավարուհին իր սկզբունքին համաձայն հուզառատ ու գեղեցիկ հրապարակում է արել։ Նա գրել է․

«Թվում էր թե այս քսան տարիների ընթացքում ասվել են ամենա կարևոր բառերը, բայց պարզվեց, որ ամենա արժեքավորը ասացիր ընդամենը երկու օր առաջ․ «Զառա ջան, живы будем, не помрём!»։

Իմ հենարան, իմ թիկունք, իմ լավ ընկեր, իմ թանկ սիրելի ամուսին, երջանիկ եմ, որ կողքիդ եմ ու դեռ ապագայի մասին ենք միասին մտածում։ Արտաշ ջան, 65 ամյակդ շնորհավոր»։

Շատերը կհիշեն, թե առողջական ինչ դժվարությունների միջով վերջին շրջանում ստիպված եղավ անց կենալ սիրված հաղորդավարուհին։