«Պաշտոնի կռիվ են տալիս». Արցախի նախագահը վրդովված խոսում է քաղաքացիների հետ․ տեսանյութ

Արցախում, ինչպես հայտնի է, իրավիճակը դարձյալ ծայրահեղ սրվել է։ Այնտեղ ակտիվացել է հակառակորդը, իսկ պայմանավորվածության համաձայն տեղակայված խաղաղապահները չեն կարողանում իրականացնել տրամաբանված ու ենթադրելի գործառույթները։

Արայիկ Հարությունյանը, ինչպես հասկանալի է հանրայնացված տեսանյութից, բավականին բարկացած և հուսահատական տրամադրությունների մեջ է։ Ստեփանակերտի կենտրոնում հավաքվել են մի շարք մտահոգ արցախցիներ, որոնց հետ էլ դրսում հանդիպել է Արցախի ներկայիս նախագահը։

Նա տեղում հավաքված մտահոգ մարդկանց հետ բարկացած խոսում է և ասում է, որ երկիրը կորցնում ենք, իր առաջարկներն առանց արձագանքի են մնում, իսկ ամեն հերթական ձախողման, անհաջողության կամ պարտության ժամանակ բոլորը հենց իրենց են մեղադրում։

Մինչդեռ նախագահը պնդում է, որ բոլորը պաշտոնի կռիվ են տալիս, իսկ երկիրը շարունակում ենք կորցնել։ Ստեփանակերտի կենտրոնական հատվածում Արայիկ Հարությունյանի բարկացած ելույթից մի հատված կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: