Նիկոլայ Եղիազարյանը անսահման մեծ սեր ունի հոր նկատմամբ։ Հոր այս աշխարհից հեռանալուց հետո Նիկոլայը հաճախ է նրան կարոտում ու հիշում։ Արտիստը հայրիկի տարեդարձի առիթով ամեն տարի հիշատակի ու սիրո խոսքերէ հրապարակում իր հարթակում։

Այս տարի դարձյալ հայրիկի տարեդարձի առիթով նա տեղադրել է իրենց արխիվային լուսանկարները և գրել է հետևյալը․ «Պապ, ծնունդդ շնորհավոր, ցավդ տանեմ, Պա՛պ ջան, մեր կիսատ թողած ամեն մի պահը ապրում ու շարունակում եմ մեր պատկերացումներով, մեր մտացածով։

Հորս ծննդյան օրն է գեղեցիկ,
Զանգեր են հնչում իմ ավեր հոգում,
Կարոտս մի նոր աղոթք է ասում։
Հիմա կարոտս, որ՞ ծովերին տամ,
Հայրս լռության աստվածն էր մեր տան։
Լռում է հայրս՝ աստվածը մեր տան,
Աչքերը սակայն մի քիչ շաղոտ են»։

Բանաստեղծական այսպիսի տողերով է իր հիշողությունների, սիրո ու կարոտի մասին պատմող գրառումը եզրափակել է Նիկոլայ Եղիազարյանը։