«Պшտերազմի ծանր օրերն էին․ «Աստղիկ» ԲԿ-ում հանդիպեցի մի վիրավոր զինվորի»․ հուզիչ պատմություն

Թագուհի Օհանյանը, ով արդեն մի քանի օր է, ինչ հայրենիքում ակտիվ գրաֆիկով այցելություններ է անում, մի կարճ, բայց խոսուն ու գեղեցիկ տեսանյութ է հրապարակել՝ պատմելով հուզառատ մի պատմություն։ Տեսանյութում հարսանիք է։

Թագուհին պատմում է, որ ամուսնանում են Մայիսն ու Սիրանուշը։ Նա Մայիսին հանդիպել է պատերազմի ծանր օրերին։ Մայիսը վիրավոր է եղել և գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Թագուհին նրա կողքին գեղեցկատես մի աղջիկ է տեսել։

Հարցրել է, թե քույրն է արդյոք գեղեցիկ աղջիկը, իսկ Մայիսը սիրահարված հայացք է գցել աղջկա վրա ու պատասխանել է, որ իր նշանածն է։ Թագուհին խնդրել է, որ հարսանիքին իրեն ևս հրավիրեն։

Ահա տեղի է ունեցել հարսանիքը։ Նորապսակ զույգն իր խոսքը պահել է և հրավիրել է Թագուհուն։ Թագուհին ևս պահել է իր խոստումը և մասնակցել է հարսանիքին՝ ջերմ ու բարի ցանկություններ հղելով նորապսակ զույգին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: