Հանրահայտ բռնցքամարտիկ, հաջողակ սպորտսմեն Վիկ Դարչինյանի տարեդարձին անդրադարձել է նրա տիկինը՝ Ջավահիր Եղիկյանը։ Նա տեղադրել է իրենց վերջին ընտանեկան հաճելի ճամփորդությունից կադրեր, իսկ կադրերին կից գրել է․

«Ծնունդդ շնորհավոր, իմ Վիկ։ Քեզ ճանաչողները կհաստատեն, թե որքան լավ մարդ ես դու՝ նման փառահեղ ճանապարհ անցած բռնցքամարտիկը, ով աշխարհում բռնցքամարտի պատմության մեջ լավագույն տասնյակում է, այնքան համեստ ու անմիջական է, որ չկա մեկը, ով չսիրի Վիկին։

Իսկ ես սիրում եմ հենց այդ համեստությունդ, որի մեջ էլ թաքնված է «մեծությունդ»։ Արդար ու ազնիվ իմ Վիկ, Աստծո օրհնությամբ քայլիր առաջ և հասիր բոլոր նպատակներիդ իրականացմանը»,- իր սիրառատ ու գնահատողական խոսքերով լի հրապարակումը եզրափակել է Ջավահիր Եղիկյանը։

Հիշեցնենք, որ սպորտսմենը վերջին շրջանում է երկրորդ անգամ ընտանիք կազմել, իսկ ընտանիքում արդեն լույս աշխարհ է եկել տղա բալիկ, որին դարձյալ Վիկ անունն են տվել ծնողները։