Չի կարելի մարդկանց շարունակ մեղադրել, մեղքի զգացում փոխանցել․ Հայկ Մկրտչյանն անդրադարձել է Նազենի Հովհաննիսյանի սթորիներին

Հայկ Մկրտչյանը վերլուծական տեսանյութ է պատրաստել Նազենի Հովհաննիսյանի հրապարակումների մասին՝ հաշվի առնելով, որ նրա լսարանը մեծ է և խոսքի ազդեցությունը նույնպես կարող է մեծ լինել։ Հայկը մեծբերումներ է անում Նազենիի խոսքերից՝ անդրադառնալով դրանց գաղփարաներին։

Նա բավականին քննադատաբար է մոտենում արտիստուհի շարունակաբար կրկնվող մեղադրական խոսքերին։ Հայկը համաձայն չէ և չի ընդունում, որ Նազենին անընդհատ փորձում է մեղադրել ուրիշներին, պահանջում է որոշ քայլեր ձեռնարկել։

Հայկը խոսում է այն մասին, որ Նազենին փաստացի մեղքի զգացում է փոխանցում իր ինստագրամյան հարթակում։ Հայկը համարում է, որ Նազինին իր վարքագծով ու խոսքերով վիրավորում է իր կոլեգաներին, քանի որ նա իրեն ներկայացնում է ազգի ցավը կիսող՝ ի հակադրություն իր կոլեգաների։

Հայկը գտնում է, որ անընդհատ մեղադրական ալիքի տակ ապրելն անթույլատրելի է։ Այդ պատճառով կարելի է ավելի պատասխանատու լինել սեփական մտքերի համար, եթե կա մեծ լսարան։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: